Սատանան Երևանում է, պատճառի դեմ պետք է պայքարել, հողերը այստեղ են որոշել տալ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 1, 24News

Սատանան Երևանում է, պատճառի դեմ պետք է պայքարել, ոչ թե հետևանքների, Երևանում են որոշել հողերը տալ։ Իմ համոզմամբ, պայքարը պետք է տեղափոխվի Երևան։ 24TV-ի հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ԱԺ նախկին նախագահ Սամվել Նիկոյանը։

«Նիկոլը հայրենիք չունի, իրեն բանակ պետք չէ, այն դարձրել է ստորադաս կառույց։ Չե՞ք ամաչում, բանակը դարձրել եք ստորադաս մի կառույց, պատմության մեջ նման բան չկա, աշխարհում բանակը առաջին տեղում է, հիմա պատվաբեր է լինել ոստիկանության աշխատող, որ անպատիժ կարողանան փողոցում մարդ հոշոտել։

Նիկոլը մի հենարան ունի՝ Վահե Ղազարյանն է, բանակից ավելի շատ է ուշադրություն դարձվում նրանց վրա՝ ոստիկանության հագուկապ, բարձր աշխատավարձեր, պարգևավճարներ և այլն»,- ընդգծեց Նիկոյանը։ Ինչ վերաբերում է եկեղեցու դեմ պայքարին, ԱԺ նախկին նախագահը նկատեց, որ Եկեղեցին բոլոր ժամանակներում համար առաջին վարկանիշ ունեցող կառույցն է, բայց իշխանությունը ուզում է քանդել բոլոր հիմնասյուները, հիմա հերթը Եկեղեցունն է։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հերմինե Միքայելյան

 

--00—ԱՊ