Իրանը ներկայացրել է ուրանի հարստացման սահմանափակման պայմանները

Թեհրանը պատրաստ կլինի սահմանափակել ուրանի հարստացման մակարդակը և ազատվել բարձր հարստացված ուրանի իր պաշարներից, եթե Միացյալ Նահանգները համաձայնի վերացնել Իրանի նկատմամբ պատժամիջոցները, հաղորդում է NBC-ն՝ հղում անելով Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի քաղաքական հարցերով խորհրդական, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ալի Շամխանիին։

Թեհրանը նաև պատրաստ կլինի թույլ տալ միջազգային դիտորդների մուտքը իր միջուկային օբյեկտներ և կհամաձայնվի ուրանը հարստացնել միայն քաղաքացիական նպատակներով: Ալի Շամխանին հույս է հայտնել, որ Միացյալ Նահանգները «կգործի իր հայտարարությունների համաձայն» և խոստովանել է, որ այս դեպքում Թեհրանի և Վաշինգտոնի միջև հարաբերությունները «կարող են բարելավվել»:

–00—ՅՄ