Հռոմի Պապը պատրաստակամություն է հայտնել միջնորդ լինել Ուկրաինայի և ՌԴ-ի միջև բանակցություններում

15/05/2025 20:54 Միջազգային

Հռոմի Պապ Լեո XIV -ը պատրաստակամություն է հայտնել միջնորդ լինել Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցություններում, հաղորդում է Bild-ը։

Սուրբ Աթոռը պատրաստ է աջակցել կողմերի հանդիպմանը, որպեսզի նրանք կարողանան նայել միմյանց աչքերի մեջ և վերադարձնել իրենց ժողովուրդների արժանապատիվ կյանքը, նշվում է հաղորդագրության մեջ։

–00—ՍՊ