«Պատրաստ ենք հնարավոր փոխզիջումների քննարկմանը». Մեդինսկի

15/05/2025 18:14 Միջազգային

Ռուսական կողմը պատրաստ է քննարկել հնարավոր փոխզիջումներն Ուկրաինայի հարցով բանակցություններում․ ասել է ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին։

«Մենք պատրաստ ենք աշխատել, վերսկսել Ստամբուլի բանակցությունները, պատրաստ ենք հնարավոր փոխզիջումների և դրանց քննարկմանը»,- ասել է Մեդինսկին «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում։

–00–ԱՀ