ԱՄՆ-ն մեծ հույսեր չի կապում Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցություններից

15/05/2025 21:41 Միջազգային

ԱՄՆ պետքարտուղար Մարկ Ռուբիոն հայտարարել է, որ ԱՄՆ-ն մեծ հույսեր չի կապում Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցություններից։

Նրա կարծիքով՝ իրավիճակը կարգավորելու միակ հնարավորությունը Պուտինի և Թրամփի անձնական հանդիպումն է։

ԱՄՆ-ը հույս ունի, որ Ռուսաստանն ուրբաթ օրը համաձայնություն կտա Ուկրաինայում համապարփակ հրադադարի հարցում, հայտարարել է Ռուբիոն:

–00—ՍՊ