Հրայր Թովմասյանը շնորհավորել է Վենետիկի հանձնաժողովի նախագահին հիմնադրման 30-ամյակի առթիվ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 14, 24News

հրայր

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը Վենետիկի հանձնաժողովի հիմնադրման երեսունամյակի առթիվ շնորհավորել է հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյին և մյուս անդամներին՝ մաղթելով հետագա արդյունավետ գործունեություն, ընդգծելով հանձնաժողովի կարևորագույն դերը եվրոպական ընտանիքի գործունեության հիմքում ընկած արժեքների պաշտպանության և երաշխավորման գործում։

ՍԴ-ից հայտնում են, որ, ի պատասխան նշվածի, Բուքիքիոն, ի թիվս այլնի, վստահություն է հայտնել, որ նշված երկու ինստիտուտների միջև արդյունավետ համագործակցությունը կլինի շարունակական։