Մի շարք կոնվենցիաներ վավերացնելու դիմաց «Վենետիկը», հնարավոր է, դրական եզրակացություն տա

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 17, 24News

իմ

Սահմանադրագետ Գոհար Մելոյանի համար տարակուսելի է այն, որ ամբողջ աշխարհում մոլեգնում է կորոնավիրուսի համաճարակը, Հայաստանում օրական վարակի նոր դեպքեր են գրանցվում, ու, ըստ տրամաբանության, Սահմանադրական դատարանի հարցը 6-րդական է, բայց իշխանությունը չի «հանձնվում» և օրակարգ է բերում Սահմանադրական դատարանի արհեստածին ճգնաժամի հարցը:

Ըստ նրա՝ իշխանությունը հետ չի կանգնում որդեգրած քաղաքականությունից, այն է՝ խամաճիկ ու կառավարելի Սահմանադրական դատարան ունենալը:

24News-ի հետ զրույցում սահմանադրագետը կարծիք հայտնեց՝ անտրամաբանական է պատճառաբանությունը, թե հանրաքվեի չեղարկումը պայմանավորված է կորոնվիրուսով կամ արտակարգ դրությամբ, որ երկարաձգվել է երրորդ անգամ: Բացատրում է՝ եթե մարդկային կուտակման համար հիմք հանդիսացող բոլոր արգելքները հանվել են, սրճարանները, ռեստորանները, մարզասրահները, առևտրի կենտրոններն ու տրանսպորտը գործելու են, ապա անտրամաբանական է արդարացումը, թե ընտրությունների ժամանակ կարող էին կուտակումներ լինել ու ընտրատեղամասերը վարակի տարածման օջախ դառնային:

«Իշխող ուժը հանրաքվեից հրաժարվում է երկու պատճառով: Նախ հասկացել են կամ եկել են այն գիտակցման, որ հանարքվեի ժամանակ չեն կարող հաղթանակ տանել: Եվ երկրորդ՝ իշխանությունը չի ցանկանում հավելյալ ժամանակ ծախսել հանրաքվեի վրա ու ցանկանում է րոպե առաջ լուծել ՍԴ-ի հարցը, իսկ Ազգային ժողովում ձայների բացարձակ մեծամասնությամբ դա անելը շատ ավելի հեշտ կլինի»,- ասում է Մելոյանը:

Ըստ նրա վերլուծություն-կանխատեսման՝ իշխանությունը Սահմանադրական դատարանի հարցն Ազգային ժողովում երկու տարեբարակով է լուծելու: Դրանցից առաջինը, ասում է, Սահմանդրական դատարանի 7 դատավորների լիազորությունների դադարեցման վերաբյալ սահամադրական օրենքներում փոփոխություների նախախգծերի շրջանառումն ու ընդունումն է, ինչը, բնականաբար, կոպտագույն խախտում կլինի:

«Մյուս տարբերակն էլ այն է, որ փորձելու են բազմաչարչար անցումային դրույթում՝ 213 հոդվածում, փոփոխություն կատարել ու այնպիսի կարգավորում մտցնել, որ նախկին Սահմանադրությունների օրոք պաշտոնավարած կամ նշանակված դատավորները կարող են պաշտոնավարել 12 տարով: Եթե այդ դրույթն ընդունեն, ապա այն կտարծվի արդեն իսկ 12 տարի պաշտոնավարած որոշ դատավորների վրա, ու նրանց լիզորությունները միանգամից կդադարեցվեն»,- մանրամասնում է մեր զրուցակիցը:

Ինչ վերաբերում է Վենետիկի հանձնաժողով դիմելուն, ապա սահմանադրագետը հղում է անում միջազգային պրակտիկային ու փորձին:

«Վենետիկի հանաձնաժողովի նման կռույցները փորձում են հնարավորինս  բարենպաստ հարաբերություններ ունենալ գործող քաղաքական ուժերի հետ: Այս պարագայում նույնպես Վենետիկի հանձնաժողովը կփորձի կոնսեսուային տարբերակներ առաջարկել ՀՀ իշխանությանը: Բայց մյուս կողմից փաստ է, որ հանձնաժողովը ժամանակին դրական եզրակացություն է տվել այժմ գործող Սահմանադրությանը: Այսինքն՝ նրանք կաշկանդված են մասնագիտական գնահատակններում, որովհետև հանրաքվեի գործընթացից Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքյոյի կոչերից հետո անգամ իշխող ուժը հրաժարվեց նախագիծն ուղարկել Վենետիկ, ինչն աննախադեպ էր:

Բնականաբար կան փոխադարձ շահեր, ու հանարվոր է՝ մի շարք կոնվենցիաների վավերացման պահանջով հանձնաժողովը դրական եզրակացություն տրամադրի ՀՀ իշխանություններին»,-ասաց սահմանադրագետը:

Վրույր Սևակ