Արցախում 6 վարակվածներից 4-ը Նոր Վերինշենից են, 2-ը՝ Նոր Բրաջրից. համայնքներում կարանտին է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 12, 24News

գրիգորի

Արցախի Հանրապետությունում արտակարգ իրավիճակ հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքները դեռևս վերացված չեն վերացված, և նախկինում նշանակված սահմանափակումները շարունակում են մնալ ուժի մեջ: 

Բացի դրանից՝ պետությունը սկսել է սոցիալական աջակցության նոր ծրագրերի ներդրման գործընթաց:

Այդ մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը՝ ներկայացնելով Արցախի պարետի ասուլիսը թեմայի վերաբերյալ:

Արցախի պարետը նշել է, որ 4 հոգի վերջին 6 վարակվածներից Նոր Վերինշեն համայնքից են և նույն ընտանիքի անդամներ են, ևս 2 հոգի Նոր Բրաջուր համայնքից են տարբեր ընտանիքներից: Այդ բոլոր դեպքերը կապված են մի աղբյուրի հետ:

«Այդ ռեժիմը կպահպանվի առնվազն 14 օր մինչև նոր դեպքերի ի հայտ գալը, եթե նոր դեպքեր ի հայտ չգան, սահմանափակումները կպհանվեն»,-ասել է պարետը: 

Նշվում է նաև, որ կարանտինային գոտում գտնվող բնակիչներին կտրվի անհրաժեշտ աջակցություն 14 օրվա համար պարենի և ախտահանիչ միջոցների տեսքով:

Մանրամասները՝ տեսանյութում: