ՀՀ նախագահը ստորագրել է մի շարք օրենքներ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 21, 24News

հհնախագահ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ապրիլի 21-ին ստորագրել է «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքը, «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների փաթեթը և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմը: