Արմեն Սարգսյանը ստորագրել է մի շարք օրենքներ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 4, 24News

արմենսարգսյան

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի մի շարք օրենքներ: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

ՀՀ նախագահը մարտի 4-ին ստորագրել է՝

«Ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքը,

Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին օրենքը: