Թուրքիան նոր ռազմաբազա է հիմնել Իդլիբի հարավում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 21, 24News   

Թուրքիա

Թուրքիայի բանակը նոր ռազմաբազա է հիմնել Սիրիայի Իդլիբ նահանգի հարավում գտնվող Ջեբել Զավիյե շրջանում։ 

Չնայած Իդլիբի հարցի շուրջ Մոսկվայում Ռուսաստանի և Թուրքիայի միջև ձեռք բերված համաձայնագրին և հաստատված հրադադարին, Իդլիբում շարունակվում են զորաշարժերը: Գրել է Ermenihaber-ը։

Թուրքիայի զինված ուժերը հայտարարել են, որ նոր ռազմաբազա են հիմնել Իդլիբի Բասսամիս գյուղաքաղաքում։ Թուրքական զինուժը հայատարարել է, որ այդ շրջան է ուղարկվել զրահամեքենաներով բեռնված ավտոշարասյուն։ 

Բացի այդ, թուրքական բանակը հետախուզական անօդաչու թռչող սարքեր է կիրառել Իդլիբի և Հալեպի շրջակայքում։

Հիշեցնենք, որ մարտի 5-ին հաստատված հրադադարից հետո թուրքական զինուժն արդեն 10 ռազմաբազա է հիմնել Իդլիբում։