Արցախում ավարտվեց նախագահական ընտրությունների 2-րդ փուլի քվեարկությունը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 14, 24News

արցախընտրություններ

Արցախում նախագահական և խորհրդարանական ընտրությունների քվեարկությունն ավարտված է: ժամը 20.00-ին ավարտվեց վեարկությունը։ Ընտրությունները մեկնարկել էին առավոտյան ժամը 08.00-ին:

Ընտրությունների ավարտից հետո փակվեցին 281 ընտրական տեղամասերը, այդ թվում՝ Երևան 1 տեղամասը՝ ՀՀ-ում:

Հիշեցնենք, որ այսօր անցկացվում են Հանրապետության նախագահի երկրորդ փուլի ընտրությունները:  ԱՀ ոստիկանության տրամադրած տվյալների` քվեարկությանը մասնակցելու իրավունք ունի  103 637  ընտրող:

Հիշեցնենք, որ պայքարն ընթանում է նախագահական ընտրությունների առաջին փուլում առավել շատ ձայներ ստացած թեկնածուներից երկուսի՝ Արայիկ Հարությունյանի և Մասիս Մաիլյանի միջև: Քվեարկության առաջին փուլում Արայիկ Հարությունյանն ստացել էր 36 076 քվե (49.26 տոկոս), Մասիս Մայիլյանը՝ 19 360 քվե (26.4 տոկոս):