«Հաղթանակ» զբոսայգու հարևանությամբ բախվել են Mercedes Benz բեռնատարն ու Mercedes C180-ը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News 

հասարակական

Այսօր՝ ապրիլի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։20-ի սահմաններում Բաբայան-Ուլնեցի փողոցների խաչմերուկում բախվել են Mercedes C180 մակնիշի 11 ՕՏ 119 համարանիշի և Mercedes Benz մակնիշի 198 AF 61 համարանիշի ավտոմեքենաները, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Բախման հետևանքով Mercedes C180-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել մայթեզրին տեղադրված բետոնե պատվանդանին և մասամբ հայտնվել օդում։