Facebook-ը և Instagram-ը կորոնավիրուսի պատճառով կնվազեցնեն տեսանյութերի հեռարձակման որակը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News  

ՖԲ ինստա

Facebook-ը  և Instagram-ը կորոնավիրուսի համավարակի ֆոնին աշխարհի բնակչության կողմից ինտերնետի աննախադեպ օգտագործման պատճառով ժամանակավորապես կնվազեցնեն տեսանութերի հեռարձակման որակը։

Սոցիալական կայքերը Եվրոպայի տարածքում կնվազեցնեն տեսանյութերի արագությունը՝ ցանցի հնարավոր գերծանրաբեռնվածության մակարդակն իջեցնելու նպատակով:

«Մենք հավատարիմ ենք մեր գործընկերների հետ համագործակցությանը՝ բարձր պահանջարկի այս շրջանում թողունակության վերաբերյալ ցանկացած սահմանափակման կարգավորման համար»,- հայտարարել է Facebook-ի  ներկայացուցիչը։