ՀՀ-ն ուժեղացնում է ներքին ջանքերի մոբիլիզացումը․ ԱԳՆ-ն կապի մեջ է Վրաստանի և Իրանի հետ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News

ագն

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը թվիթերյան միկրոբլոգում գրառում է արել՝ անդրադառնալով ՀՀ-ում կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումներին:

«Կորոնավիրուսի արդյունավետ կանխարգելման նպատակով Հայաստանն ուժեղացնում է ներքին ջանքերի մոբիլիզացումը հարևան Վրաստանի և Իրանի հետ սերտ համակարգմամբ:

Մշտական կապի մեջ եմ իմ գործընկեր Դավիդ Զալկալիանիի հետ՝ խթանելու համատեղ պաշտպանական միջոցառումները: Հետագա համատեղ գործողություններ են սպասվում Իրանի հետ»,- գրել է Մնացականյանը: