Հարավային Կորեայի նախագահը «պատերազմ է հայտարարել» կորոնավիրուսին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 3, 24News

.

Հարավային Կորեայի նախագահը «պատերազմ է հայտարարել» կորոնավիրուսին, քանի որ հիվանդացության նոր դեպքերի թիվը ավելացել է 974-ով: Այս մասին հայտնում է Reuters-ը։

Աղբյուրի փոխանցմամբ նախագահ Մուն Չժե Ինը ներողություն է խնդրել բժշկական դիմակների անբավարարության համար եւ խոստացել է սատարել փոքր ձեռնարկություններին, որոնք տուժել են կորոնավիրուսի պատճառով։ Կորոնավիրուսով վարակվածների թիվը Հարավային Կորեայում հասել է 5186-ի, որոնցից 34-ը՝ մահվան ելքով։

«Ողջ երկիրը պատերազմի մեջ է մտել վարակիչ հիվանդության հետ, քանի որ Տեգուում եւ Կյոնբուկ շրջանում ճգնաժամը հասել է առավելագույն կետի»,- կառավարության նիստում ասել է նա։