Չինաստանի, Ֆրանսիայի նախագահները և Գերմանիայի կանցլերը քննարկել են Ուկրաինայի հարցը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 8, 24News

Չինաստան

Ուկրաինայի ներկայիս իրավիճակն անհանգստություն է առաջացնում, Չինաստանը խորապես ցավում է Եվրոպայի տարածքում ռազմական գործողությունների համար: Այս մասին հայտնել է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը, փոխանցում է «Արմենպրես»-ը։

Սի Ցզինպինը տեսակապի միջոցով խոսել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ. երեք երկրների ղեկավարները քննարկել են Ուկրաինայի իրադրությունը, Իրանի միջուկային գործարքը և ԵՄ-ի հետ Չինաստանի համագործակցությունը:

«Ուկրաինայի ներկայիս իրավիճակն անհանգստություն է առաջացնում, Չինաստանը խորապես ցավում է, որ եվրոպական մայրցամաքում կրկին պատերազմի հրդեհ է բռնկվել», - հայտարարել է Սի Ցզինպինը, ում խոսքը մեջբերում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը:

--00—ՄՀ