Հարավային Կորեայում նորածնին սխալմամբ պատվաստել են կորոնավիրուսի դեմ

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18,  24 News

երեխա

Հարավային Կորեայում 7 ամսական երեխային գրիպի դեմ պատվաստելու փոխարեն սխալմամբ պատվաստել են կորոնավիրուսի դեմ։ Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին։

Երեխան պատվաստվել է Moderna-ով, որը նախատեսված էր նրա մորը պատվաստելու համար։

Երախային 5 օր հոսպիտալացրել են, սակայն կողմնակի ազդեցություններ չեն արձանագրվել նրա մոտ։ Երեխայի ծնողները հայց են ներկայացրել մանկաբույժի դեմ։

--00--ԱՀ