«Էլիտար հարսանիքների» թիվը կտրուկ նվազել է. ինչն է պատճառը. «Ժամանակ»

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 5, 24News

.

«Ժամանակ» թերթը գրում է. «2018թ. տեղի ունեցած իշխանափոխությունից հետո երկրում կտրուկ նվազել է «էլիտար հարսանիքների» թիվը: Սրա պատճառը իշխանական էլիտայի փոփոխությունն է:

Նախկինում ամեն ինչ շատ հստակ էր՝ իշխանությունն ու բիզնեսը միմյանց սերտաճած էին, և գործարարների ու պաշտոնյաների երեխաների ամուսնությունները ավելի էին ամրապնդում այդ կապերը:

Հիմա ձևավորվել է նոր իշխանական էլիտա, որը կապ չունի բիզնեսի հետ, և մյուս կողմից՝ բիզնեսի ներկայացուցիչների մոտ չկա վստահություն այս նոր էլիտայի երկարակեցության հարցում: Առայժմ ամուսնությունները տեղի կունենան փոխադարձ սիրո և համակրանքի հիման վրա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: