Արտաշատում ճակատ-ճակատի բախվել են BMW-ն ու Mercedes-ը. կան վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 29, 24News      

.

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 21:40-ի սահմաններում Արտաշատ քաղաքի Մարքսի փողոցում բախվել են BMW մակնիշի 44 MM 770 համարանիշի և Mercedes C220 մակնիշի 51 ԼT 500 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է Shamshyan.com–ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն:

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:  

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզղբնաղբյուրում։