Նիկոլն այսօրվա լայվի ժամանակ առաջին անգամ փորձեց արդարանալ և պաշտպանվել. Գևորգ Գևորգյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 27, 24News 

/

Նիկոլն այսօրվա լայվի ժամանակ առաջին անգամ փորձեց արդարանալ և սկսեց պաշտպանվել, սրանով ի ցույց դրեց իր ինքնանպատակ պայքարը ՍԴ նախագահի դեմ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ազատամարտիկ Գեւորգ Գեւորգյանը։

«Այլեւս միակ փրկօղակը, որի վրա հենվում է, մնացել է իր պոպուլիստական և մանիպուլիացիոն տաղանդը: Փաստարկներից զուրկ, մերկապարանոց մեղադրանքներից բացի ոչինչ չկարողացավ ասել, թե ինչու է հետապնդում ՍԴ նախագահին: Բայց քանի որ չաչանակության վարպետ է, դիմեց հերթական մանիպուլիացիոն տրյուկին, իբր Հրայր Թովմասյանի մասին անհերքելի փաստերից տեղյակ են եղել երեք հոգի, որից երկուսը հիմա իր դեմ են, այսինքն՝ ժողովո՛ւրդ, չհավատա՛ք իրենց, ես մենա՛կ եմ, կողքիս կանգնե՛ք: Խաբված ժողովրդին կրկին խաբելու և օգտագործելու հերթական հնարքին դիմեց՝ խոստանալով տնտեսական աննախադեպ աճ:

Հանուն իշխանության, իր ձեռագրին հավատարիմ՝ կրկին հիմնվեց ժողովրդի միջև բաժանարար գծեր քաշելու, իրար դեմ թշնամացնելու իր փորձված զենքի վրա», գրել է Գ.Գեւորգյանը: