Սյունիքի վրա հարձակում լինելու է. թուրքը հարմար պահի է սպասում. ռազմական գործիչ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 15, 24News

Սյունիքի վրա հարձակում լինելու է, թուրքը հարմար պահի է սպասում: Այս մասին 24TV-ի եթերում ասել է «Հայ ազգային ճակատ» կազմակերպության հիմնադիր, ռազմական գործիչ Գևորգ Գևորգյանը:

Նրա խոսքով, հենց ռուսների ներկայությունն է Սյունիքում զսպող գործոն հանդիսանում թուրքական սանձարձակությանը, եթե նրանք այնտեղ չլինեին, մենք շատ ավելի վատ վիճակում կլինեինք:

Բանախոսի պնդմամբ, մենք ինքներս պետք է որոշում կայացնենք, թե ինչ ենք  ուզում, և այսօր հիմնական դիսկուրսը ոչ թե պետք է ծավալել նախկինի և նույնիսկ ապագայի մասին, այլ ներկայի:

Գևորգ Գևորգյանը համոզված է՝ հայ ժողովուրդը շուտով արթնանալու է, և ՀՀ-ում շուտով իրավիճակ է փոխվելու:  

Բանախոսն անդրադարձել է նաև հասարակական-քաղաքական այլ կարևոր հարցերի:

Մանրամասները՝ տեսանյութում։