ԵՊՀ ծաղկաձորյան հանգստյան տան տնօրենը ԴԱՀԿ նախկին պետի «շեստյորկան» էր․ «Ժամանակ»

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 21, 24News

1

«Ժամանակ» թերթը գրում է. «ԵՊՀ ծաղկաձորյան հանգստյան տան տնօրենը Ամանորին հայտնվեց հանրության ուշադրության կենտրոնում, քանի որ փաթեթի շրջանակում անորակ ծառայություններ էր մատուցել հյուրերին։ Հյուրերը ստիպված երկրորդ օրը վերադարձել էին Երևան, որովհետև սնունդն այնքան վատն էր եղել, որ անհնար էր այն ուտել։

ԵՊՀ աշխատակիցների բարձրացրած աղմուկից հետո տնօրենը՝ Աշոտ Ղուլյանը, հերքել էր այդ լուրերը, ինչպես նաև իր՝ քրեական հեղինակություն լինելու փաստը։

Նկատենք, սակայն, որ Աշոտ Ղուլյանը իսկապես քրեական ենթամշակույթի կրող է։ Նա ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի «շեստյորկան» է եղել։ Ավելին՝ 2018թ. ապրիլի 21-ին Զեյթուն վարչական շրջանում տեղի ուենցած միջադեպից հետո տևական ժամանակ «փախած» էր։ Այդ միջադեպից հետո, հիշեցնենք, Միհրան Պողոսյանի օգնականը կալանավորվեց։ ԵՊՀ պանսիոնատի տնօրենը, ով ներկայումս ներկայանում է որպես հաջողակ բիզնեսմեն, հայտնի է «Պոնտյակ Աշոտիկ» մականունով»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: