Արսեն Թորոսյանն այցելել է «Golden Palac»-ում ապրող 31 քաղաքացիներին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 6, 24News

Թորոսյան

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյան այցելել է «Golden Palac»-ում ապրող 31 քաղաքացուն։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է նախարարը։ 

«Քիչ առաջ այցելեցի մեր հատուկ պայմաններում ապրող 31 քաղաքացիների կեցավայր՝ ծանոթանալու նրանց կեցության պայմաններին և ինքնազգացողությանը։

Բոլորը ապահովված են անհրաժեշտ ամեն ինչով և իրենց լավ են զգում»,- նշել է նա։