ԵԽ փորձագետների հետ քննարկվել են մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի ոլորտում ՀՀ առաջնահերթությունները

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News

.

Ապրիլի 14-ին ՀՀ ԱԳ նախարարությունում տեղի է ունեցել Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի աշխատանքային խմբի հանդիպումը Եվրոպայի Խորհրդի (ԵԽ) Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբի (GRETA) պատվիրակության անդամների հետ: Մոնիտորինգային այցով Հայաստանում գտնվող պատվիրակության կազմում են Մոլդովայի ներկայացուցիչ Տատյանա Կատանան, Պորտուգալիայի ներկայացուցիչ Ռիտա Պենեդան և ԵԽ GRETA քարտուղարության ներկայացուցիչ Փարվին Ղադամին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Հադիպմանը բացման խոսքով հանդես է եկել ԱԳ նախարարության Մարդու իրավունքների և հումանիտար հարցերի վարչություն պետ Կարինե Սուջայանը: ԵԽ փորձագետների հետ համատեղ քննարկվել են մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի ոլորտում ՀՀ ընթացիկ քաղաքականությունն ու առաջնահերթությունները, մտքեր են փոխանակվել մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ հարցերով Խորհրդի  աշխատանքների և ՀՀ 2023-2025թթ Ազգային գործողություննեի ծրագրի իրականացման ընթացքի վերաբերյալ:  

ԵԽ Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով խմբի պատվիրակության այցի շրջանակներում նախատեսվում են փորձագետների հանդիպումները ՀՀ համապատասխան գերատեսչությունների, հասարակական կազմակերպությունների և այլ շահագրգիռ կողմերի հետ:


--00--ԱՀ