«Խաղաղության խաչմերուկը» համահունչ է մեր հայեցակարգին․ ԱԶԲ-ի հայաստանյան առաքելության տնօրեն

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 9, 24News

photo_2025-04-09_17-45-58

Հայաստանը որքան շատ ինտեգրված լինի տարածաշրջանային տնտեսական մեծ ծրագրերում, այնքան քիչ կլինի պատերազմի հավանականությունը, և այդ հանգամանքը ներդրողներին ավելի շատ վստահություն կներշնչի։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ կարծիքը հայտնեց Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հայաստանյան մշտական առաքելության տնօրեն Դոն Լամբերտը լրագրողների համար կազմակերպված մամլո ասուլիսում։

Նա հավելեց, որ որքան խաղաղության գործընթացն ավելի առաջ գնա Հարավային Կովկասում, այնքան ավելի մեծ հնարավորություններ կստանան գործարարները, բիզնեսի տարբեր ճյուղերի ներկայացուցիչները։  

«Հայաստանը գտնվում է բավականին լարված տարածաշրջանում, ինչը պայմանավորված է աշխարհաքաղաքական զարգացումներով՝ սկսած Իրանից մինչև Լիբանան և Իսրայել, ուստի Հայաստանի իշխանությունների կողմից առաջ քաշված «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունն այդ առումով շատ կարևոր է և համահունչ է մեր հայեցակարգին։ Այն կնպաստի տնտեսական ինտեգրացիային, ինչն իր հերթին հիմք կհանդիսանա երկարաժամկետ տնտեսական աճի համար»,- ասաց ԱԶԲ-ի հայաստանյան մշտական առաքելության տնօրենը։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ