Քասախցիները վրդովված են, N 59 երթուղին հանեցին, մասամբ լուծեցին պռոշյանցիների տրանսպորտի հարցը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 9, 24News

Պռոշյան համայնքի 25 համարի հարցը լուծվել է, սակայն մասամբ, իսկ Քասախ համայնքի 59 համարի տրանսպորտը հանվում է, ասացին պետք է բավարարվել միայն 25 համարի տրանսպորտով, ինչի համար ցավում եմ, քանի որ մենք ուզում էինք, որ այս երթուղին նույնպես պահպանվեր։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց բնակիչներից մեկը։

Նշենք, որ այսօր մի խումբ բնակիչներ հավաքվել էին կառավարության մոտ՝ հանդիպելու աշխատակազմից որևէ մեկի հետ։

Հիշեցնենք, որ Պռոշյանի և Քասախի բնակիչները փակել էին Երևան-Աշտարակ ճանապարհը և պահանջում էին լուծել իրենց տրանսպորտի խնդիրը։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ՅՄ