ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 9, 24News
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հուսով է, որ ԱՄՆ-ի կողմից սահմանված նոր մաքսատուրքերը համաշխարհային ռեցեսիա չեն առաջացնի։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Ես անկեղծորեն հուսով եմ, որ մենք տնտեսական անկում չենք ունենա, քանի որ ռեցեսիան ողբերգական հետևանքներ կունենա, հատկապես աշխարհի ամենաաղքատ մարդկանց համար», - ասել է Գուտերեշը մամուլի ասուլիսի ժամանակ։
Նա նաև նշել է, որ առևտրային պատերազմներում հաղթողներ չկան։
--00—ՅՄ