ՉԼ․ Ինտերը հյուրընկալվելիս հաղթեց Բավարիային, Մխիթարյանը մասնակցեց խաղին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 9, 24News

Untitled-23-1

Չեմպիոնների լիգա, 1/4 եզրափակիչ, 1-ին հանդիպում՝ «Բավարիա» — «Ինտեր»՝ 1:2
Գոլերը՝ Մյուլեր (85′) — Մարտինես (38′), Ֆրատեզի (88′)։

Միլանի «Ինտերը» Չեմպիոնների լիգայի 2024/2025թթ․ խաղարկության 1/4 եզրափակիչի առաջին խաղում հյուրընկալվեց Մյունխենի «Բավարիային»։

Խաղն ավարտվեց «ներաձուրիների» հաղթանակով՝ 2:1: Հանդիպման հաշիվը բացեց Լաուտարո Մարտինեսը։ Պատասխան գնդակը խփվեց երկրորդ խաղակեսի վերջնամասում․ գոլով աչքի ընկավ Թոմաս Մյուլերը։ Հաղթական գոլը խփեց Դավիդե Ֆրատեզին։

Հյուրերի կազմում խաղին մասնակցեց հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով խաղը սկսեց մեկնարկային կազմում և փոխարինվեց 74-րդ րոպեին։ Հայ կիսապաշտպանը 71-րդ րոպեին զգուշացվեց դեղին քարտով։

Ֆուտբոլիստների գնահատականներն ըստ Sofascore-ի

Հենրիխ Մխիթարյանը ստացել է 7․2 բալ։

Նշենք, որ մրցող թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 16-ին՝ «Ջուզեպե Մեացա» մարզադաշտում։

Աղբյուրը՝ Armsport.am:

--00—ՅՄ