ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 8, 24News
Հունաստանի Հռոդոս կղզում ընթացող շախմատի կանանց Եվրոպայի առաջնությունում երեկ՝ ապրիլի 7-ին, մեկ օրվա դադարից հետո տեղի են ունեցել 7-րդ խաղափուլի պարտիաները։
Հայաստանի հավաքականի ներկայացուցիչ Լիլիթ Մկրտչյանը սևերով առավելության հասավ ադրբեջանցի մրցակից Գովհար Բայդուլաևայի նկատմամբ ու այժմ 5.5 միավորով կիսում է 3-6-րդ հորիզոնականները։ Առաջատարներ վրացի Անաստասիա Կիրթաձեն և սերբ Տեոդորա Ինյաչը ունեն 6-ական միավորով և կես միավորով են գերազանցում Մկրտչյանին։
Գրոսմայստեր Էլինա Դանիելյանը ունի 5 միավոր և գտնվում է 9-րդ հորիզոնականում։
Կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Աննա Խաչատրյանը ունի 4.5 միավոր, իսկ կանանց գրոսմայստեր Մարիա Գևորգյանը և կանանց միջազգային վարպետ Սուսաննա Գաբոյանը՝ 4-ական միավոր։
Հաջորդ խաղափուլը կմեկնարկի այսօր՝ ապրիլի 8-ին, Հայաստանի ժամանակով 16:00-ին։
--00—ՅՄ