Բաքուն ՀՀ-ից ականապատ տարածքների «ճշգրիտ քարտեզներ» է պահանջում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 4, 24News

847c516ab483bf83e22600263fbc3bb6_1706252971

Հայաստանի կողմից Ադրբեջանին տրամադրված ականապատ քարտեզների ճշգրտությունը կազմել է 25 տոկոս։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Այխան Հաջիզադեն։

«Չնայած միջազգային ճնշումից հետո Հայաստանը տրամադրել է որոշ քարտեզներ, սակայն դրանք ընդգրկել են ականապատ տարածքների միայն մի փոքր մասը և եղել են միայն 25 տոկոս ճշգրիտ։ Ականների պայթյունների վերջին դեպքերի ավելի քան 55 տոկոսը տեղի է ունեցել այդ քարտեզներում չընդգրկված տարածքներում»,- ասել է նա՝ հավելելով, թե Հայաստանի քարտեզները ցույց են տալիս 400,000 ականների տեղակայման վայրերը, սակայն, նրա պնդմամբ, «իրական թիվը մոտենում է 1,5 մլն-ի»․

«Այս կապակցությամբ մենք կարծում ենք՝ շատ կարևոր է, որ միջազգային հանրությունը հետևողական գործողություններ ձեռնարկի Հայաստանի կողմից բխող ականների սպառնալիքը դատապարտելու համար, և մենք ակնկալում ենք, որ Երևանը կտրամադրի բոլոր ականապատ տարածքների ճշգրիտ քարտեզները, որոնք դեռևս ամբողջությամբ չեն փոխանցվել Ադրբեջանին»։

--00—ՅՄ