ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը Խորվաթիայում ներկայացրել է տարածաշրջանում ստեղծված իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 9, 24News

aa

Ապրիլի 8-ին աշխատանքային այցով Խորվաթիայի Հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել  Խորվաթիայի ԱԳՆ քաղաքական ծրագրավորման տնօրինության ղեկավար, Դուբրովնիկի համաժողովի համակարգող Անտուն Բուկլյաշի հետ: 

Դավիթ Կարապետյանը ներկայացրել է տարածաշրջանում առկա իրավիճակը:

Զրուցակիցները քննարկել են «Երևանյան երկխոսության» և Դուբրովնիկի համաժողովի միջև համագործակցության հեռանկարները, կիսվել համաժողովների կազմակերպման փորձով:
 

--00—ՍՊ