Սուրեն Պետրոսյանին հատուկ են մեկուսացրել Տավուշի պրոցեսներից. Տիգրան Աբրահամյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 24, 24News

Ընդհանուր առմամբ, Սուրենի վիճակը նորմալ եմ գնահատում։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ խոսելով «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ, քաղաքական գործիչ Սուրեն Պետրոսյանի վիճակից։

Աբրահամյանը նշեց, որ Սուրենի համար ձեռբակալությունը անսպասելի չի եղել։

«Տարբեր փուլերում այդ ուժային կառույցները, քաղաքական իշխանությունը ամեն բան արել է ակտիվ մարդկանց խաղից հանելու և չեզոքացնելու տեսանկյունից»․- ասաց Աբրահամյանը։

Աբրահամյանի խոսքով՝ ձեռբակալության միակ նպատակը տավուշյան գործընթացներից նրան մեկուսացնելն է։

«Ես կարծում եմ, որ Սուրենի հետ կաված այս միջադեպը այն շղթան է, որը իշխանությունը տարբեր փուլերում կիրառում է քաղաքական տարբեր հայացքներ ունեցող մարդկանց նկատմամբ»,- ընդգծեց Աբրահամյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԼՀ