Ժամանակն է Թուրքիայի հետ հարաբերություններում ստեղծեք նոր ճանապարհային քարտեզ․ Էրդողանը՝ ՀՀ-ին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 23, 24News

l-fyOtlzxz4a

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ է արել Հայաստանի իշխանություններին կենտրոնանալ առկա իրողությունների վրա՝ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ճանապարհային քարտեզ մշակելու համար։

«Տարածաշրջանում հիմա նոր կարգ է հաստատվում, ժամանակն է հրաժարվել անհիմն հիշողություններից, ավելի լավ է գործել՝ ելնելով ներկա ժամանակի իրողություններից: Հիմա դա հասկանում է նաև (ՀՀ վարչապետ Նիկոլ) Փաշինյանը։ Հիմա ժամանակն է իրատեսական հիմքի վրա ստեղծել նոր ճանապարհային քարտեզներ։ Հուսով եմ, որ Հայաստանը կազատվի այն խավարից, որի մեջ ներքաշել է Սփյուռքը և կընտրի նոր ուղի՝ հանուն պայծառ ապագայի»,- ասել է Էրդողանը, նրա խոսքերը մեջբերում է Anadolu գործակալությունը։

Էրդողանի խոսքով՝ «հնարավորությունների պատուհանը միշտ չէ, որ բաց է լինելու, և անհրաժեշտ է արդյունավետ օգտագործել պահը»։

--00—ՅՄ