Կոնգրեսը պատժամիջոցների մասին օրինագիծ կներկայացնի՝ ուղղված 40-ից ավել ադրբեջանցի պաշտոնյաների դեմ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 23, 24News

ff

Ամերիկացի մի խումբ կոնգրեսականներ Դինա Տիտուսի գլխավորությամբ նախատեսում են Ադրբեջանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծ ներկայացնել: Այդ մասին հայտնում է Turan լրատվական գործակալությունը։

Հաղորդվում է, որ օրինագիծը պատժամիջոցներ է նախատեսում ավելի քան 40 ադրբեջանցի պաշտոնյաների՝ զինվորականների, դատավորների, քննիչների եւ բարձրաստիճան պաշտոնյաների դեմ, որոնք ակտիվ դեր են խաղացել երկրում օրենքի գերակայության եւ մարդու իրավունքների խախտման գործում։ Նրանց թվում են Պաշտպանության նախարարության, Գլխավոր դատախազության, Բաքվի ծանր հանցագործությունների դատարանի, ՆԳՆ-ի, ՊԱԾ-ի, քրեակատարողական ծառայության, պետական սահմանային ծառայության և նախագահական վարչակազմի ներկայացուցիչները:

Օրինագիծը Բայդենի վարչակազմին կոչ է անելու 180 օրվա ընթացքում որոշում կայացնել ԱՄՆ օրենսդրության շրջանակներում նշված անձանց խմբի դեմ պատժամիջոցների մասին: Նման օրինագծի ընդունումը բացատրվում է ընդդիմության դեմ կառավարության դաժան բռնաճնշումներով եւ Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների լուրջ մտահոգությամբ։

Մասնավորապես, հիշատակվում են ընդդիմության առաջնորդների, ակտիվիստների և կառավարության քննադատների, այդ թվում՝ Գուբադ Իբադօղլուի ձերբակալությունները, ասվում է օրինագծում:

--00—ՍՊ