Սահմանազատման շուրջ իրավիճակը հնարավոր է դարձել ՀՀ կողմից Ադրբեջանի սահմանների ճանաչումից հետո

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, 24News

ֆֆ

Հայաստանն ու Ադրբեջանը շարունակում են սահմանների սահմանազատման շուրջ բանակցությունները։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ անդրադառնալով Տավուշի շուրջ ՀՀ և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնություններին։

Նա խոսքով՝ որոշ հարցեր արդեն համաձայնեցված են։ Պեսկովը նշում է՝ Տավուշում սահմանազատման շուրջ իրավիճակը հնարավոր է դարձել Հայաստանի կողմից Ադրբեջանի սահմանների ճանաչումից հետո․

«Խաղաղապահների դուրսբերումը բխում է այժմյան իրողություններից, որոնք տարածաշրջանում ձևավորվել են այն բանից հետո, երբ Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի սահմանները՝ 1991 թվականի դրությամբ։ Աշխարհաքաղաքական իրողություններն այնտեղ փոխվեցին, և  խաղաղապահներն այլևս գործառույթ չունեին կատարելու»,- մանրամասնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակը։

--00—ՍՊ