ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, 24News
Այսօր՝ ապրիլի 22-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով աշխատանքային այցով ժամանել է Մոսկվա, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նշվում է, որ Մոսկվայի «Վնուկովո-2» միջազգային օդանավակայանում Ալիևին դիմավորել են ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը, ինչպես նաև պաշտոնատար այլ անձինք։
--00—ՅՄ