Չի կարող հայոց զինվորականությունը լուռ մնալ այս կացության առջև, Արցախը կերան, անցել են Տավուշին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, 24News

Չի կարող հայոց զինվորականությունը լուռ մնալ այս կացության առջև, Արցախը կերան, անցել են Տավուշին։ Այսօր այս մասին Ոսկեպար-Կիրանց՝ օրեր շարունակ բողոքի ակցիայի մասնակիցների կողմից փակ ճանապարհահատվածում լրագրողների հետ ճեպազրուցյում նշեց Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։

«Դիմում եմ նաև նախկին և ներկա զինվորականներին, չեք անելու որևէ ապօրինի գործ, սիրելի զինվորականներ, ձեր պատիվը ձեր համազգեստն է, որը մենք հարգում ենք։ Ես գիտեմ՝ ձեր մտքի և սրտի մեջ ինչ է տեղի ունենում, նախկին զինվորականներ, սա ձեր պահած հայրենիքն ու պետությունն է, ձեր քրտինքն ու ջանքը էսպես դատարկ չի կարող անցնել, ձեր ձայնը բարձրացրեք, հատկապես նախկին զինվորականները չեն կարող լուռ մնալ, Արցախը կերան, հիմա անցել են Տավուշին, վաղ, թե ուշ գալու ա Տիգրանաշենը, մեր հայրենիքը դառնալու է հուշ ու երազ, ինչի մասին մարդը խոսում ա մարդը որպես պատմական Հայաստան», - իր խոսքում նշեց Բագրատ Սրբազանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ԱՊ