Ուկրաինան ստիպված կլինի նահանջել, եթե ԱՄՆ-ն անհրաժեշտ ռազմական օգնություն չցուցաբերի Կիևին. Զելենսկի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 30, 24News

զ.j

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հարցազրույց է տվել Washington Post-ին, հայտարարել, որ ուկրաինական ուժերը բարդ իրավիճակում են հայտնվել և գուցե ստիպված լինեն նահանջել:

Զելենսկու խոսքով՝ դա տեղի կունենա, եթե ԱՄՆ-ը անհրաժեշտ ռազմական օգնություն չցուցաբերի Կիևին։ «Կոնգրեսը հետաձգում է 60 միլիարդ դոլարի ռազմական փաթեթի հաստատումը, դա թանկ է նստում Ուկրաինայի վրա»,- հավելել է նա:

--00—ԼՀ