Aeroflot Open 2024․ Հայաստանի երկու ներկայացուցիչ ունի հարյուր տոկոսանոց արդյունք

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 4, 24News

շախ

Ավարտվել է «Aeroflot Open 2024» շախմատի միջազգային մրցաշարի առաջին խաղային օրը, հայտնում է Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։ Այս մասին հայտնում armsport.am-ը։

Անցկացված 2 խաղափուլից հետո 2 միավոր ունեն 10 շախմատիստներ, այդ թվում՝ մեր հայ գրոսմայստերներ Մանուէլ Պետրոսյանը և Հովիկ Հայրապետյանը։

Երկրորդ խաղափուլում Հովիկը հաղթել է 2609 վարկանիշ ունեցող ադրբեջանցի գրոսմայստեր Այդին Սուլեյմանլիին: Գրոսմայստերներ Հայկ Մարտիրոսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Էմին Օհանյանը և ՖԻԴԵ-ի վարպետ Էրիկ Հակոբյանը ունեն 1.5 միավոր:

Միջազգային վարպետ Արսեն Դավթյանը առաջին խաղափուլում հաղթել է իրանցի գրոսմայստեր Ամին Տաբատաբային, ով 2696 կետ վարկանիշով մրցաշարում չորրորդ մասնակիցն է: Երկրորդ խաղափուլում Արսենը պարտվել է և այժմ ունի 1 միավոր:

 --00—ԼՀ