Շախմատի թիմային ԱԱ․ Հայաստանի հավաքականը հաղթեց Իսպանիային և A խմբում երկրորդն է

ԵՐԵՎԱՆ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29,  24 News

շախմատ

Իսպանիայում ընթացող շախմատի Աշխարհի կանանց թիմային առաջնության 4-րդ տուրի շրջանակում Հայաստանի հավաքականը հաղթեց տանտերերի՝ Իսպանիայի ընտրանուն:

Էլինա Դանիելյանը ոչ-ոքի ավարտեց պարտիան, իսկ  Լիլիթ Մկրտչյանը, Աննա Սարգսյանը և Սուսաննա Գաբոյանը հաղթանակներ տարան։ Այս մասին հայտնում է Armsport.am-ը։

Արդյունքում մեր հավաքականը հաղթեց 3,5-0,5 հաշվով և այժմ զբաղեցնում է 2-րդ տեղը A խմբում։ Վերջին` 5-րդ տուրում Հայաստանի հավաքականը կխաղա խմբի առաջատար Ռուսաստանի հետ։

Նշենք, որ մրցաշարը կավարտվի հոկտեմբերի 3-ին։

 --00—ՄՀ