Հայաստանը և Թուրքիան որոշել են նոր հանդիպում անցկացնել հարաբերությունները կարգավորելու համար

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News

photo_2024-03-02_14-59-02

Թուրքիան և Հայաստանը որոշում են ընդունել հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հերթական հանդիպման մասին։ Այս մասին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը ասել է ՌԻԱ Նովոստիին՝ նշելով, որ հանդիպման ամսաթիվը և վայրը դեռ համաձայնեցված չէ։

Քըլըչը հավելել է, որ երրորդ երկրների քաղաքացիների համար թուրք-հայկական սահմանի բացման ուղղությամբ առաջընթաց դեռ չկա, Անկարան ու Երևանն այդ ուղղությամբ աշխատանք են տանում։

--00—ՅՄ