Շնորհակալություն, Հայաստան․ Սերդար Քըլըչը հայերեն գրառում է արել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 15, 24News

edeb2047-2f02-45b7-a25c-6ac6f282f088.jpg

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ բանակցող Սերդար Քըլըչը թվիթերյան միկրոբլոգում հայերեն շնորհակալություն է հայտնել՝ անդրադարռնալով Հայաստանի կողմից Թուրքիա մարդասիրական օգնություն ուղարկելու երկրորդ դեպքին:

«Ադըյամանում ընդունման խմբերը բացել են Հայաստանից երկրորդ օգնությունը պարունակող բեռնատարների դռները՝ երկրաշարժից տուժածներին այցելելու նպատակով տարածաշրջան ժամանած Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հսկողությամբ։ Շնորհակալություն, Հայաստան», - գրել է Քըլըչը՝ վերջին նախադասությունը գրելով հայերեն:

ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը հայտնել էր, որ Հայաստանը շարունակում է մարդասիրական օգնություն ուղարկել երկրաշարժից տուժած շրջաններ:

«Երեկ ուշ երեկոյան մարդասիրական օգնության երկրորդ խմբաքանակով բեռնված բեռնատարները հատել են հայ-թուրքական սահմանը՝ Մարգարա կամրջով»,– գրել է նա։

--00—ԶՀ