Թուրքիայի պաշտպանության նախարարն ընդունել է Ադրբեջանի զինուժի գեներալներին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 1, 24News

յ.

Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերն ընդունել է Ադրբեջանի զինված ուժերի գեներալներին։ Այս մասին հայտնում է ermenihaber.am։

Թուրքիայի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Գյուլերն իր աշխատասենյակում հանդիպել է Անկարա այցելած Ադրբեջանի զինված ուժերի գեներալների հետ, սակայն հանդիպմանը քննարկված թեմաների մասին որևէ տեղեկատվություն չի հաղորդվում։

Հիշեցնենք, որ հունվարի 29-ին Թուրքիայի պաշտպանության նախկին նախարար, նեռրկայումս՝ խորհրդարանի պաշտպանական հանձնաժողովի նախագահ Հուլուսի Աքարի գլխավորած պատվիրակությունը Բաքվում հանդիպել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, ՊՆ նախարար Զաքիր Հասանովի և Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Սահիբե Գաֆարովայի հետ։

--00—ԼՀ