Նիկոլը կարող էր ունիտազն էլ պոկել ու տալ Ժաննա Անդրեասյանի ձեռքը, որ բարձրացնի իր ռեյտինգը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 8, 24News

«Ցույց տվեք, որ դուք կարող եք չկզել, չիջնել քաղաքական հրահանգների տակ»։ Այս մասին այսօր դատարանի բակում լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարեց  ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ դիմելով ՀՀԿ փոխնախագահ, քաղաքական բանտարկյալ Արմեն Աշոտյանի գործով դատավորին։ 

Զոհրաբյանի բնորոշմամբ,  հիմա ՀՀ-ում տեղի ունեցողը բնորոշ է տոտալ բռնապետություններին։

«Լռեցվում են Նիկոլ Փաշինյանի բոլոր հիմնական ընդդիմախոսները։ Փաշինյանի թիվ մեկ թշնամին ինտելեկտն է, դրա համար նա սրբազան պայքար է սկսել ինտելեկտի դեմ»,- նշեց նախկին պատգամավորը։

Ըստ Զոհրաբյանի,  Փաշինյանի մարզային այցերը ևս ինտելեկտի դեմ պայքարի դրսևորում է․

«Դա ինտելեկտի դեմ պայքար է, որպեսզի հասարակության ռուչկայամոլ հատվածը ասի տես նա մեզանից մեկն է»,- ասաց նա։

Զոհրաբյանը նշեց, որ Փաշինյանի վարկանիշը շարունակում է իջնել և նա փորձում է նման այցերով բարձրացնել այն։

«Նիկոլը կարող էր ունիտազն էլ պոկել ու տալ Ժաննա Անդրեասյանի ձեռքը, որ բարձրացնի իր ռեյտինգը»,- նկատեց նա։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԼՀ