Ասրյանը շրջել է մարտական հենակետերում, զրուցել զինանձնակազմի հետ և շնորհավորել գալիք տոները

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 31, 24News

ասր

Երեկ՝ դեկտեմբերի 30-ին, ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ,գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն այցելել է հանրապետության հյուսիսարևելյան սահմանագոտի:  Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

Էդվարդ Ասրյանը շրջել է մարտական հենակետերում, զրուցել զինանձնակազմի հետ և շնորհավորել գալիք տոների կապակցությամբ, իսկ ծառայության ընթացքում և հայրենիքի սահմանները պաշտպանելիս առաջադրված խնդիրները պատվով ու բարեխղճորեն կատարելու համար մի շարք զինծառայողների հանձնել է խրախուսական նվերներ։

է

--00--ԼՀ