Կանադայում հայտնաբերվել են տիրանոզավրի մնացորդներ՝ որովայնում ձագերով

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News

կա

Կանադացի գիտնականները հայտնաբերել են տիրանոզավրի մնացորդներ, որի որովայնում երկու ձագեր են եղել։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նշվում է, որ գիտնականներն այդ հազվագյուտ և անսովոր բրածոն հայտնաբերել են կանադական Ալբերտայում։ Հայտնագործությունը թույլ է տվել գիտնականներին նոր գիտելիքներ ձեռք բերել տիրանոզավրերի վարքագծի և էկոհամակարգում ժամանակին նրանց ունեցած դերի մասին։

Սա պատմության մեջ առաջին դեպքն է, երբ հայտնաբերվել է տիրանոզավրի որովայնի պարունակությունը:

Ըստ հետազոտության համահեղինակներից մեկի՝ գտածոյի յուրահատկությունը պայմանավորված է նաև նրանով, որ կենդանու մարմնում հայտնաբերված մանկական դինոզավրերի մնացորդները ներկայացնում են թռչնանման բրածոների ամենաամբողջական կմախքները:

--00--ԼՀ