Երևանում հարսանիքի մասնակիցները հարձակվել են պարեկների վրա. նրանք մեկ այլ պարեկի ազգականներն են

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News

Screenshot_2
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով` Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում «պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Այն նախաձեռնվել է՝ սեպտեմբերի 30-ին, գիշերը ժամը 01:30-ի սահմաններում Երևանի Աճառյան փողոցում գործող «Հարսնաքար» ռեստորանային համալիրի  բակում մի խումբ անձանց միջև տեղի ունեցած վիճաբանություն-ծեծկռտուքի ժամանակ՝ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկի նկատմամբ բռնություն կիրառելու փաստով:

Այդ օրը պարեկները ծառայության ընթացքում նկատում են, որ «Հարսնաքարի» բակում մի խումբ անձինք վիճաբանում և փոխադարձ հարվածներ են հասցնում: Պարեկները մոտենում են այդ քաղաքացիներին և հորդորում, որպեսզի դադարեցնեն վիճաբանությունն ու ծեծկռտուքը, սակայն նրանցից 2-ը շարունակում են «աքլորանալ», ապա հարձակվում են պարեկների վրա: Հարձակվողներից մեկն էլ հարվածներ է հասցնում պարեկին: Ի վերջո՝ պարեկներին հաջողվում է կռվի մասնակիցներից 2-ին ձերբակալել և տեղափոխել ոստիկանության Ավանի բաժանմունք, որտեղ դեպքի փաստով փաստաթղթեր են ձևակերպվում, որից հետո փաստաթղթերն ու այդ քաղաքացիները ներկայացվում են Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ