Ռուսաստանն Ուկրաինային մեղադրել է թևավոր հրթիռներով Սևաստոպոլին հարվածելու մեջ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13, 24News

մա

Ռուսաստանը հայտարարել է, որ Ուկրաինայի զինված ուժերը գիշերը հրթիռային հարված են հասցրել Ղրիմի Սևաստոպոլ քաղաքին։ Հրթիռներից մի քանիսը հարվածել են նավանորոգման գործարանին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

«Այս գիշեր Ուկրաինայի զինված ուժերը տասը թևավոր հրթիռներով հարված են հասցրել Սևաստոպոլ քաղաքում գտնվող Ս. Օրջոնիկիձեի անվան նավանորոգման գործարանին և երեք հեռակառավարվող նավակներով ծովում գրոհել են Սևծովյան նավատորմի նավերի ջոկատի վրա», - գրված է գերատեսչության հաղորդագրությունում։

ՌԴ ՊՆ-ից հավելել են, որ ՀՕՊ համակարգերը խոցել են թևավոր հրթիռներից յոթը, իսկ «Վասիլի Բիկով» պարեկային նավը ոչնչացրել է բոլոր հեռակառավարվող նավակները։ Թևավոր հրթիռների հարվածի հետևանքով վերանորոգվող երկու նավ վնասվել է։

Իր հերթին Ղրիմի նահանգապետը հայտնել է, որ հրթիռային հարվածի հետևանքով քաղաքացիական օբյեկտում բռնկվել է հրդեհ, որին տրվել է բարդության չորրորդ աստիճան։

--00—ԼՀ