ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին «դավաճանության մեջ» մեղադրելը որևէ հիմք չունի․ ՌԴ նախագահ

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 17,  24News  

պուտին

Հոկտեմբերի 19-20-ին գրեթե ձեռք էր բերվել Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման համաձայնություն, բայց արդյունքում այն կյանքի չկոչվեց: Ինչպես հայտնում է ՌԻԱ-Նովոստին, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Լեռնային Ղարաբաղում իրավիճակը նախքան կրակի դադարեցումը ծայրահեղ ծանր էր, արդեն ժամերի հաշվարկ էր տեղի ունենում, ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բանակցությունների անցկացումն անհնար էր ժամանակի սղության պատճառով»,- նշել է նա:

Պուտինն ընդգծել է՝ եթե Հայաստանը ԼՂ հարցով ձեռք բերված այս համաձայնությունից հրաժարվեր, դա երկրի համար ինքնասպանություն կլիներ:  Նա նաև նշել է՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին «դավաճանության մեջ» մեղադրելը որևէ հիմք չունի:

--00--ԱՀ